ԵՄ դիտորդները հաջող պարեկություն են իրականացրել Ներքին Հանդում
Քաղաքական
13:44 08/08/2024
Հայաստան

ԵՄ դիտորդները հաջող պարեկություն են իրականացրել Ներքին Հանդում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։

Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA-ի թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,-ասված է առաքելության X-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ այստեղ ծառայություն էին իրականացնում ռուս սահմանապահները, որոնք մայիսին դուրս եկան Ներքին Հանդից։ Ռուս սահմանապահներն այստեղ   տեղակայվել էին 2020թ. արցախյան երրորդ պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։





Placeholder