Վրաստանի նախագահը երկրի իշխանություններին մեղադրել է դավաճանության մեջ
Քաղաքական
23:37 08/08/2024
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը երկրի իշխանություններին մեղադրել է դավաճանության մեջ

Միացյալ Նահանգները Վրաստանի կառավարության գործողությունների, այդ թվում՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման պատճառով որոշել է դադարեցնելՌիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնին տրվող ֆինանսական աջակցությունը։ «Գազետո ռու»-ն գրում է, որ  նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը մեկ անգամ չէ, որ օգնել է Թբիլիսիին՝ նվիրաբերելով պատվաստանյութեր, այդ թվում՝ COVID-19 համաճարակի ժամանակ։

«Երբ երկրի ժողովրդագրական ցուցանիշն ընկել է աղետալի մակարդակի, երբ հարյուր հազարավոր մարդիկ լքում են երկիրը, Ամերիկայի հետ նման կարևոր կապերի խզումը ուղղակի դավաճանություն է»,-գրել է Զուրաբիշվիլին իր Facebook-ի էջում:

Միացյալ Նահանգները հուլիսի վերջին դադարեցրեց Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը՝ երկրի խորհրդարանում օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի ընդունման պատճառով, որը հաճախ համեմատվում է օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի հետ։

Placeholder