Հանգստից հետո միայն 5 տոկոսն է ցանկանում վերադառնալ աշխատանքի. Ուսումնասիրություն
Աշխարհում
12:32 08/08/2024
Տարածաշրջան

Հանգստից հետո միայն 5 տոկոսն է ցանկանում վերադառնալ աշխատանքի. Ուսումնասիրություն

Մարդկանց 34 տոկոսը խոստովանել է, որ հանգստի ընթացքում կարոտում է տունը։ Ամառային արձակուրդներից աշխատանքի վերադառնալ չի ցանկանում գրեթե ոչ ոք. Նման ցանկություն է հայտնել միայն 5 տոկոսը։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նման արդյունքներ են ստացվել  1225 զբոսաշրջիկի շրջանում OneTwoTrip ընկերության իրականացրած ուսումնասիրությամբ։ Ընդ որում, հարցվածների կեսը կյանքում գոնե մեկ անգամ ստիպված է եղել գրասենյակ գնալ անմիջապես ժամանման օրը։

Պարզվել է, որ հանգստի ժամանակ ոչ բոլորն են լիարժեք լիցքաթափվում, դա հաջողվում է միայն 56 տոկոսին։  Ավելին, 80 տոկոսը խոստովանում է, որ արձակուրդից անմիջապես հետո իրենց պետք է ևս մեկ արձակուրդ։ Այնուամենայնիվ, միայն 37 տոկոսն է լրացուցիչ հանգստյան օրեր վերցնում ճանապարհորդությունից հետո վերականգնվելու համար:

Արձակուրդ պլանավորելը նույնպես հեշտ չէ. օգտատերերի 29 տոկոսը հոգնում է ճանապարհորդությանը նախապատրաստվելիս:

Ինչից են առավել շատ հոգնում ճամփորդելիս։ Հարցման մասնակիցների 55 տոկոսը պատասխանել է այլ զբոսաշրջիկներից, 38 տոկոսը պատասխանել է ընկերներից կամ ընտանիքի անդամներից, որոնց հետ անցկացրել են հանգիստը, 18 տոկոսն ասել է՝ հոգնել են տեսարժան վայրերից:
 

Placeholder