Կառավարությունը որոշեց թոշակառուների կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկել
Հասարակություն
12:22 08/08/2024
Հայաստան

Կառավարությունը որոշեց թոշակառուների կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկել

«Եթե ծրագրի մեկնարկի առաջիկա ամիսներին կենսաթոշակային քարտերով թոշակ ստացողների թիիվը 300 հաղար էր, ապա այսօր ունենք 540 հազար քարտերով թոշակ ստացող կենսաթոշակառու»,-գործադիրի նիստում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նա հյատնեց, որ կենսաթոշակառուների 44 %-ը օգտվում է հետվճարման ծրագրից։

«Նախագծով ծրագրի շահառուներին հնարավորություն է տրվում ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար, այդ նպատակով առաջարկում ենք հետվճարի համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 10 %-ը ավելացնել մինչև 12%, իսկ հետվճարի առավելագույն չափը 5000 դրամից դարձնել 6000 դրամ»,-ասաց Մկրտչյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ նախագծով առաջարկվում է կոմունալ ծառայությունների վճարումների դիմաց հետվճար չհաշվարկել, քանի որ ծրագրի նպատակն է եղել ստվերային շրջանառության կրճատմանը նպաստելը, իսկ կոմունալ ծառայությունները ամբողջությամբ դուրս են ստվերից։

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։

Placeholder