Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օլիմպիական խաղերում 1/8 մեկնարկ եզրափակիչի մեկնարկային գոտեմարտում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը վաղաժամ հաղթանակ տարավ մեքսիկացի մարզիկի նկատմամբ։
13։3 հաշվով Հարությունյանն անցավ ¼ եզրափակիչ փուլ։
Ըմբշամարտի ֆեդերացիայից Panorama.am-ը տեղեկացավ, որ Արսեն Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևը։ Գոտեմարտը կմեկնարկի 15-20 րոպեից։
Հիշեցնենք, որ այս սպորտաձևում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի։ Մյուսը Վազգեն Թևանյանն է (65կգ)։ Նա մրցագորգ դուրս կգա օգոստոսի 10-ին , Երևանի ժամանակով 13:30-ին։