Հայաստանը որևէ երկրի պահանջով չի փոխում իր Սահմանադրությունը. Գևորգ Պապոյան
Քաղաքական
13:52 08/08/2024
Տարածաշրջան

Հայաստանը որևէ երկրի պահանջով չի փոխում իր Սահմանադրությունը. Գևորգ Պապոյան

«Մենք մեր օրակարգն ունենք և բանակցությւոնները շարունակվում են»,- կառավարության շենքի դիմաց հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնականի՝ ՀՀ Սահմանադրությունը  փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն արձագանքել է այդ հայտարարությանը, որի հետ ինքը համաձայն է։

«Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությունը կարող է փոխել այն ժամանակ  երբ Հայաստանի քաղաքացիները՝ սահմանադիրները, այդպես կորոշեն։ ՀՀ-ն որևէ երկրի պահանջով չի փոխում իր Սահմանադրությունը, փոխել-չփոխելը իր ներքին գործն է»,- հայտարարեց Պապոյանը։

 

Placeholder
Հայաստանը որևէ երկրի պահանջով չի փոխում իր Սահմանադրությունը. Գևորգ Պապոյան