Արթուր Ալեքսանյանի մրցակցի՝ ոտքերով գորգից դուրս գալու տեսանյութը
Սպորտ
19:25 09/08/2024
Հայաստան

Արթուր Ալեքսանյանի մրցակցի՝ ոտքերով գորգից դուրս գալու տեսանյութը

Ինչպես արդեն  հայտնել էինք՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է Արթուր Ալեքսանյանի մրցակիցը երկու ոտքով դուրս գալիս գորգից՝  Kentron Channel-ինն է։



«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ: Չկար լարվածություն, քանի որ սա իմ երրորդ եզրափակիչն էր և չորրորդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասում է Արթուր Ալեքսանյանը:

Kentron Channel

Placeholder