Իրшնի հետшխուզական ծառայությունները սոցիալական ցանցերում հավաքագրում են իսրայելցիներին
Քաղաքական
10:36 09/08/2024
Տարածաշրջան

Իրшնի հետшխուզական ծառայությունները սոցիալական ցանցերում հավաքագրում են իսրայելցիներին

Իրանի հետախուզության աշխատակիցները սոցիալական ցանցերում հավաքագրում են Իսրայելի քաղաքացիներին այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, որոնք կարող են վնասել հրեական պետության անվտանգությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությանը (ԻԱԳԾ):

Նրա խոսքով, իսրայելական հակահետախուզությունը հայտնաբերել է բազմաթիվ կեղծ հաշիվներ, որոնք նույնականացվել են, ապա վերահսկվել: Բացի այդ, Telegram մեսենջերում խմբերում և ալիքներում հայտնաբերվել են գրառումներ, որոնք առաջարկում են «հետաքրքիր և գայթակղիչ» աշխատանք՝ խոստանալով բարձր վարձատրություն դրա իրականացման համար: Պարբերականի տվյալներով՝ նման հաղորդագրություններ ստացած իսրայելցիների մի զգալի մասը ձեռնպահ են մնացել պատասխանելուց և այդ մասին հայտնել իրավասու մարմիններին։

«ԻԱԳԾ»-ն հայտնել է, որ անվտանգության այլ գործակալությունների հետ միասին «կշարունակի բացահայտել իրանական գործունեությունը Իսրայելում՝ ներառյալ ազգային համախմբվածությունը խաթարելուն, բարոյալքմանը և հասարակության մեջ պառակտումը խորացնելուն ուղղված գործողություններ իրականացնելու փորձերը»:
 

Placeholder