Ադելը հայտարարել է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ նշանվելու մասին
Մշակույթ
14:19 10/08/2024
Աշխարհ

Ադելը հայտարարել է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ նշանվելու մասին

Բրիտանացի երգչուհի Ադելը Մյունխենում համերգի ժամանակ հաստատել է, որ նշանվել է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ Այս մասին գրում է MIR 24-ը։

Ելույթ ունենալով 80000 տեղանոց արենայում՝ երգչուհին հայտարարել է, որ ամուսնանում է և ցուցադրել է ադամանդե մատանին։

Իսկ մինչ այդ Ադելը կարդացել էր երկրպագունեից մեկի պարզած ցուցապաստառի գրությունը.
«Կամուսնանա՞ս ինձ հետ»:

Երգչուհին պատասխանել է. «Ես չեմ կարող ամուսնանալ քեզ հետ, քանի որ ես արդեն ամուսնանում եմ»։

Ադելը և Ռիչ Փոլը սկսել են հանդիպել 2021 թվականին։ Հարսանիքի մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել այդ տարվա սեպտեմբերից, երբ երկրպագուներից մեկը Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ նրան խնդրեց ամուսնանել իր հետ։

 

Placeholder