Իրանի նոր նախագահն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները
Քաղաքական
12:27 10/08/2024
Տարածաշրջան

Իրանի նոր նախագահն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները։ .

The Telegraph-ի փոխանցմամբ, Թեհրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը պատասխանելու հարցում:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր գեներալները պնդում են ուղիղ հարվածներ հասցնել Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմական բազաների վրա՝ քաղաքացիական անձանց զոհերից խուսափելու համար:

Սակայն Իրանի նորընտիր նախագահն ավելի մեղմ տարբերակ է առաջարկել.  թիրախավորել իսրայելական գաղտնի բազաներն Իրանի հարևան երկրներում:

Իրանն ավելի վաղ թիրախավորել էր Իրաքյան Քրդստանում գտնվող Մոսադի՝ Իսրայելի հետախուզական գործակալության «լրտեսական բազաները»:

«Նա առաջարկել է թիրախավորել Իսրայելի հետ կապված ինչ-որ տեղ Ադրբեջանի Հանրապետությունում կամ (Իրաքյան) Քրդստանում`  այդ երկրներին մինչ այդ տեղյակ պահելով և ավարտին հասցնել ողջ դրաման»,-նշել աղբյուրը։

Placeholder
Իրանի նոր նախագահն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները