Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը
Մշակույթ
14:47 11/08/2024
Հայաստան

Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը

ՀՀ ԿԳՄՍ-ից հայտնում են.

«Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը:

«Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Համերգային հիմնական կատարումներով հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը։

Ամեն հայի սրտին մոտ ու հոգեհարազատ ազնավուրյան մեղեդիները ևս մեկ անգամ ներկայացվել են հայկական ժողովրդական գործիքներով, երգչախմբի և մենակատարների ուղեկցությամբ, իսկ պարային խմբի կատարումներն ու հայկական գունեղ տարազներն առանձնակի հմայք են հաղորդել միջոցառմանը:

Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել երգիչներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։ Համերգի ողջ ընթացքում լեդ էկրաններին ցուցադրվել են արդի տեխնոլոգիաների (AI) մշակմամբ թեմատիկ նյութեր:

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են»։

Placeholder