Վայոց ձորում մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, 7-ամյա տղան ջրահեղձ է եղել
Իրավունք
14:17 12/08/2024
Հայաստան

Վայոց ձորում մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, 7-ամյա տղան ջրահեղձ է եղել

Օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է  «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ shamshyan.com-ի հաղորդմամբ, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։

«ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- գրել է shamshyan.com-ը։

 

Placeholder
Վայոց ձորում մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, 7-ամյա տղան ջրահեղձ է եղել