Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օլիմպիական խաղերը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի պատճառով ավարտվել են սկանդալով
Փարիզում Օլիմպիական խաղերի փակման արարողությանը «Ստադ դե Ֆրանս» եկած երկրպագուներն արտահայտել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը։ Հանդիսատեսը սուլել է Օլիմպիական խաղերն ընդունող երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։
sport.ru-ն գրում է, որ Մակրոնն ավանդաբար բարձրացել է ամբիոն՝ հնչեցնելու իր եզրափակիչ խոսքը։ Այդ պահին լսվել է ուժեղ սուլոց։ Հանդիսատեսի այս պահվածքի պատճառով Մակրոնն անմիջապես չի կարողացել սկսել իր ելույթը։
2024 թվականի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել հուլիսի 27-ից օգոստոսի 11-ը։
Ընդհանուր հաշվարկում հաղթել է ԱՄՆ-ի հավաքականը՝ նվաճելով 126 մեդալ։ Ամերիկացիներն ունեն 40 ոսկե, 44 արծաթե և 42 բրոնզե մրցանակ։ Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականը 94 մեդալով՝ 40 ոսկե, 27 արծաթե և 24 բրոնզե։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է 45 մեդալ, այդ թվում՝ 20 ոսկե, 12 արծաթե և 13 բրոնզե։