Հայաստանի օլիմպիական հավաքականը ժամանեց հայրենիք. ՈւՂԻՂ
Սպորտ
22:30 12/08/2024
Հայաստան

Հայաստանի օլիմպիական հավաքականը ժամանեց հայրենիք. ՈւՂԻՂ

Զվարթնոց օդանավակայանում մարզասերները և հարազատները զուռնա, դհոլով դիմավորեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին։

Հիշեցնենք, որ ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը +102 կգ քաշայինների պայքարում արժանացել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը  արժանացել ՕԽ արծաթե մեդալին:

Մեր մարզիկները շնորհավորանքներ և դափնեպսակներ են ստանում։ 


 

Placeholder