Սիրիայից զորքերի դուրսբերման համար Թուրքիան Դամասկոսից պահանջում է նոր սահմանադրություն ընդունել
Քաղաքական
14:29 12/08/2024
Աշխարհ

Սիրիայից զորքերի դուրսբերման համար Թուրքիան Դամասկոսից պահանջում է նոր սահմանադրություն ընդունել

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությունը կապել է այդ երկրի նոր սահմանադրության ընդունման և ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման հետ։

«Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, մթնոլորտի նորմալացման ու համապարփակ անվտանգության ստեղծմանը, և միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք կանենք ամեն անհրաժեշտը՝ փոխհամակարգման շրջանակներում»,-ասել է նախարարը Reuters-ին տված գրավոր հարցազրույցում՝ պատասխանելով Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորության մասին հարցին։
 

Placeholder