Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարել է փակված։ Օգոստոսի 11-ին Օլիմպիական խաղերի փակման արարոողությունը տեղի է ունեցել Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Ստադ դե Ֆրանս»-ում։
Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը Արթուր Ալեքսանյանն էր։

Օլիմպիական կրակը մարել է Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։ Օլիմպիական խաղերի փակման արարողությության ավարտին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օլիմպիական դրոշը վերադարձրել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որն էլ այն հանձնել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։

Միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի հայտնի դերասան Թոմ Քրուզը, Phoenix երաժշտական խումբը և այլ աստղեր։ Թոմ Քրուսը ցատկել է «Ստադ դե Ֆրանս»-ի տանիքից, վերցրել Լոս Անջելեսի քաղաքապետից դրոշը, այնուհետև ցուցադրվել է տեսագրություն, որտեղ նա մոտոցիկլետով անցնում է Փարիզով, իսկ հետո Ատլանտյան օվկիանոսով թռչում Լոս Անջելես, որը կհյուրընկալի 2028 թվականի ամառային խաղերը:




2024 թվականի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել հուլիսի 27-ից օգոստոսի 11-ը։
Ընդհանուր հաշվարկում հաղթել է ԱՄՆ-ի հավաքականը՝ նվաճելով 126 մեդալ։ Ամերիկացիներն ունեն 40 ոսկե, 44 արծաթե և 42 բրոնզե մրցանակ։ Երկրորդ տեղում է Չինաստանի հավաքականը 94 մեդալով՝ 40 ոսկե, 27 արծաթե և 24 բրոնզե։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի հավաքականը, որը նվաճել է 45 մեդալ, այդ թվում՝ 20 ոսկե, 12 արծաթե և 13 բրոնզե մրցանակ։



