Հնդկաստանում ջրհեղեղների զոհ է դարձել  31 մարդ
Աշխարհում
09:56 12/08/2024
Աշխարհ

Հնդկաստանում ջրհեղեղների զոհ է դարձել 31 մարդ

Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ։ Այդ մասին հաղորդում է Times of India թերթը։

Պարբերականի տվյալներով՝ առնվազն ութ մարդ անհետ կորել է աղետի հետևանքով։

«Հորդառատ անձրևների հետևանքով կիրակի օրը 31 մարդ է զոհվել Ռաջաստանում, Հիմաչալ Պրադեշում, Ուտար Պրադեշում և Փենջաբում (երկրի հյուսիսային նահանգներում)»,- հայտնում է պարբերականը։

Placeholder
Հնդկաստանում ջրհեղեղների զոհ է դարձել 31 մարդ