Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է. ՄԻՊ
Իրավունք
10:07 12/08/2024
Հայաստան

Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ.

«Հարգելի՛ երիտասարդներ,

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։

Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ:

Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է:

Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն: Վստահ եմ` երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում պետք է խթանվի էլ ավելի մեծ եռանդով:

Երիտասարդներին առնչվող հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։

Այդ առումով խիստ կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։

Սիրելի՛ երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մշտապես կատարելագործվեք որպես անհատ, քաղաքացի և մասնագետ»։

Placeholder
Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է. ՄԻՊ