Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՆ. Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Հերացի փողոցում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացված տուժածներից 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 7-ինը` միջին ծանրության:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, 9 քաղաքացի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 09։00-ին Երևանում, Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում մի քանի տոննա ցորենով բարձված «Կամազ»-ը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:
.jpg)
.jpg)