Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաստաբան. Դատարանը քննարկում է Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը
Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում դռնփակ քննարկվում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը։
«Սա հայտնի ձայնագրությունների գործն է։ Վերջին 5-6 տարում ունենում ենք նմանատիպ դեպքեր, երբ զանգվածային լատվամիջոցներում հայտնվում են տեսանյութեր, ձայնագրություններ, դրա հիման վրա հարուցվում է քրեական գործ, մարդիկ ապօրինի անազատության մեջ են հայտնվում։
Տվյալ դեպքում հերթական անգամ, իմ կարծիքով, թիրախ է ՀՅԴ-ն, Գերասիմ Վարդանյանը, նրա անձը որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ»,- նախքան նիստը լրագրողներին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է արդեն 2 ամիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Մասնավորապես, տարածվել էր ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն։