«Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Հայկ Հեքեքյանն արդեն Նորվեգիայում է
Մշակույթ
08:14 13/08/2024
Հայաստան

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Հայկ Հեքեքյանն արդեն Նորվեգիայում է

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ  հոբոյահար  Հայկ Հեքեքյանն արդեն մեկնել է Նորվեգիա։ Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 17-ին` ժամը 23:00-ին։

Հիշեցնենք, որ Առաջին ալիքը հայտարարել էր դասական երաժիշտ-կատարողների մրցույթ, «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանի մասնակցին ընտրելու համար:

Մրցույթին կարող էին մասնակցել այն պատանիները, որոնք 2024 թ. օգոստոսի 17-ի դրությամբ կլինեն նվազագույնը 12, առավելագույնը՝ 21 տարեկան։

Placeholder