Բաթումում փողոցները հեղեղվել են
Տարածաշրջան
12:40 13/08/2024
Տարածաշրջան

Բաթումում փողոցները հեղեղվել են

Բաթումի փողոցները հեղեղվել են այս գիշեր տեղացած հորդառատ անձրևի հետևանքով։ Ջուրը լցվել է նաև որոշ բնակելի տների նկուղներ, դժվարացել է տրանսպորտի տեղաշարժը։

Բաթումիի քաղաքապետարանից հայտնել են, որ մաքրվում են ջրահեռացման հորերն ու դեպի ծով տանող ջրանցքները, այս փուլում իրավիճակը կայուն է:

«Քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Բաթումի քաղաքապետը հետևում է իրավիճակին տեղում»,- formulanews.ge-ի հաղորդմամբ, ասել ե Բաթումիի քաղաքապետարանից։

Placeholder
Բաթումում փողոցները հեղեղվել են