Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ը որպես Զելենսկուն փոխարինող դիտարկում Ավակովին
Քաղաքական
18:00 13/08/2024
Աշխարհ

Փորձագետը պարզաբանել է, թե ինչու է ԱՄՆ-ը որպես Զելենսկուն փոխարինող դիտարկում Ավակովին

Եթե Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը ստանձնի Ուկրաինայի նախագահի պաշտոնը, ապա ԱՄՆ-ն կկարողանա լուծել Ռուսաստանի հետ հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին ասել է «Այլ Ուկրաինա» շարժման անդամ, նախկին ժողովրդական պատգամավոր Սպիրիդոն Կիլինկարովը։

«Ուկրաինայի կառավարության բարեփոխման որոշումն արդեն կայացված է։ Եթե նրանք քննարկում են Ավակովի թեկնածությունը, դա նշանակում է, որ Զելենսկու ռեժիմը սպառել է իրեն»,- ասել է վերլուծաբանը։

Կիլինկարովը հավելել է, որ Վաշինգտոնը Ավակովին համարում է հակամարտության կարգավորման ամենահաջող թեկնածուն։ Նրա խոսքով, Ուկրաինայում իշխանափոխությամբ լուրջ քաղաքական գործընթաց կակտիվանա։ Իրադարձությունների այս ելքով ՆԳՆ նախկին ղեկավարը կկարողանա ճնշել այնպիսի գործընթացները, որոնք դրականորեն կանդրադառնան ԱՄՆ ծրագրի իրականացման վրա։

Placeholder