Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքիայում բացահայտվել է ահաբեկիչներին անձնական տվյալներ վաճառող կիբերցանց
Թուրք իրավապահները բացահայտել են ամբողջ աշխարհում ահաբեկչական կազմակերպություններին անձնական տվյալներ վաճառող կիբեր ցանց, և ձերբակալվել է 11 մարդ։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է A Haber հեռուստաալիքը։
«Ազգային հետախուզական կազմակերպության, ժանդարմերիայի և կիբեր միջադեպերի արձագանքման կենտրոնի (USOM) համատեղ գործողության արդյունքում բացահայտվել է կիբերլրտեսական ցանց, որը հայտնաբերել է անձնական տվյալները և վաճառել դրանք ամբողջ աշխարհի ահաբեկչական կազմակերպություններին։ 11 մարդիկ ձերբակալվել են»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ կիբերլրտեսական ցանցը, որը գրասենյակներ ունի նաև արտերկրում, բազմաթիվ երկրներից ստացված անձնական տվյալներ է փոխանցում յուրաքանչյուրին, ով այն խնդրում է, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին։