Պուտին. Ռուսաստանը զորակցում է հումանիտար աղետի մեջ գտնվող պաղեստինցիներին
Քաղաքական
17:28 13/08/2024
Աշխարհ

Պուտին. Ռուսաստանը զորակցում է հումանիտար աղետի մեջ գտնվող պաղեստինցիներին

Ռուսաստանը ցավով և մտահոգությամբ է հետևում Պաղեստինում ծավալվող հումանիտար աղետին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը։

«Իհարկե, մենք մեծ ցավով և անհանգստությամբ ենք հետևում Պաղեստինում ծավալված հումանիտար աղետին, մեր կողմից ամեն ինչ անում ենք պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար»,-ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր հերթին, ամեն ինչ անում է Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար։

«Գիտեք, մենք ուղարկել ենք շուրջ 700 տոննա տարբեր տեսակի բեռ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ աջակցելու պաղեստինին և պաղեստինցի ժողովրդին», - ասել է Պուտինը և հավելել. «Առաջին հերթին, իհարկե, մենք անհանգստացած ենք խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար, ըստ ՄԱԿ-ի տվյալների, արդեն 40 հազար մարդ է զոհվել՝ հիմնականում կանայք և երեխաներ»։
 

Placeholder