Հղի կնոջը տեղափոխող շտպօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
Առողջություն
12:14 14/08/2024
Հայաստան

Հղի կնոջը տեղափոխող շտպօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Ժամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:

shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող պացիենտ հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, որը պարզվում է: 

Placeholder