Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատավոր Մելիքսեթյանը մասնակի բավարարել է Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգվեց մեկ ամսով և վերացվեց ազգականներին տեսակցելու արգելքը: Այս մասին հայտնում է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում քննարկվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է արդեն 2 ամիս։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Մասնավորապես, տարածվել էր ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքին մասնակցելու համար գումարները և այլն։