Թուրքիան օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնի
Իրավունք
11:05 14/08/2024
Տարածաշրջան

Թուրքիան օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնի

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից։ Այս մասին Sabah թերթին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ալի Էրլիկայան։

«Թուրքիա մտնելիս, ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, նրանցից մատնահետքեր կվերցվեն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել է նաև, որ պատրաստվում են կոդավորել հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնության վկայականները։ Դա առաջին հերթին վերաբերում է երկրում բնակվող Սիրիայի քաղաքացիներին։ Էրլիկայան նշել է, որ նման փաստաթղթեր կեղծելն անհնար է, և դրանց արտադրությունն արդեն սկսվել է։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա 4,4 միլիոն օտարերկրացի, որից 3,1 միլիոնը՝ Սիրիայի քաղաքացիներ։
 

Placeholder