Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա իր կուսակցության հետ կապված ֆինանսական սկանդալի պատճառով
Քաղաքական
10:15 14/08/2024
Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա իր կուսակցության հետ կապված ֆինանսական սկանդալի պատճառով

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր չէ սեպտեմբերին կայանալիք ընտրություններում առաջադրվել երկրի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի թեկնածու։

«Կարևոր է մարդկանց ցույց տալ նոր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Մեզ պետք են թափանցիկ ու բաց ընտրություններ, ազատ ու բաց քննարկումներ, որոնց ժամանակ կուսակցությունը կարող է ցույց տալ, որ փոխվելու է։ Ուստի կուսակցության նախագահը պետք է մի կողմ քաշվի։ Ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Կիսիդան NHK հեռուստատեսությամբ ցուցադրված մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ, Kyodo լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Կիսիդան որոշել է չհավակնել երկրորդ ժամկետի, քանի որ «ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի» ֆինանսական սկանդալի համար, որի մեջ հայտնվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։

Սկանդալի հետևանքով հրաժարական են տվել չորս նախարարներ, մի քանի փոխնախարարներ և կուսակցության ղեկավարության երեք անդամներ։ Դատախազությունը քրեական գործեր է հարուցել տասը հոգու, այդ թվում՝ երեք պատգամավորների, խմբակցությունների հաշվապահների և քաղաքական գործիչների քարտուղարների նկատմամբ։

Placeholder