Օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին Լարս տանող ճանապարհը կսահմանափակվի
Տնտեսություն
18:23 14/08/2024
Տարածաշրջան

Օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին Լարս տանող ճանապարհը կսահմանափակվի

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ցերեկային ժամերին երեք օրով փակ կլինի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին գտնվող Դևդորակի ավտոթունելը։ Երթևեկությունը կտեղափոխվի դեպի ներքիննշանակության ճանապարհ:


Միջազգային ավտոմայրուղու կմ132-կմ135 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում գտնվող Դևդորակի ճանապարհի թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին ժամը 10:00-19:00-ն, երթևեկը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար կսահմանափակվի:

Ավտոմոբիլային թունելը փակելու դեպքում  ավտոմայրուղու երթևեկությունը կտեղափոխվի ներքին նշանակության Դևդորակի թունել՝ հայտնում է Ջնյուզը:

Placeholder