«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդը
Մշակույթ
14:33 14/08/2024
Հայաստան

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդը

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդ համարի ներքո. կկատարի Լ. Օգյուստ Լեբրունի կոնցերտ Հոբոյի և նվագախմբի համար թիվ 1, 1-ին մասը։

«Առաջին ալիքը» հայտնում է, որ մրցույթի հաղթող մասնակիցն ընտրվելու է ժյուրիի քվեարկությամբ, որի նախագահն է նորվեգացի դիրիժոր Թաբիթա Բերգլունդը։ Ժյուրիի կազմում են նաև հայազգի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, կլարնետահար Անդրեաս Սունդենը Շվեդիայից և հարվածային գործիքներ նվագող ավստրիացի Մարտին Գրուբինգերը:

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլի» բոլոր մասնակիցները ելույթ կունենան Նորվեգական ռադիոյի նվագախմբի հետ` Էյվինդ Օդլանդի ղեկավարությամբ։ 

Մրցույթը կկայանա օգոստոսի 17-ին։ 

Placeholder
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթում Հայկ Հեքեքյանը ելույթ կունանա 5-րդը