Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով
Աշխարհում
10:37 14/08/2024
Աշխարհ

Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով

Աֆրիկյան միության բժշկական ծառայությունը մայրցամաքում արտակարգ դրություն է հայտարարել mpox-ի (կապիկի ծաղկի նոր անվանումը) տարածման պատճառով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենը։

«Աֆրիկյան մի քանի երկրներում շարունակվող mpox համաճարակի պատճառով որոշում է կայացվել մայրցամաքում հանրային առողջության ոլորտում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Mpox-ը հատում է պետական սահմանները, և հիվանդությունը ազդել է Աֆրիկայում հազարավոր մարդկանց վրա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Նշվել է, որ Աֆրիկայում mpox-ի նոր ալիքը պայմանավորված է գենետիկ մուտացիայի ենթարկված վիրուսի արագ տարածմամբ։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է գարնանը արևելյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և ստացել Clade 1b անվանումը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Clade 1b-ը վիրուսի մոդիֆիկացիան է, որը 2022 թվականին աշխարհում համաճարակ է առաջացրել՝ ազդելով մոտ 100 երկրների վրա։

Հուլիսի 11-ին ԱՀԿ-ն նախազգուշացրել էր գլոբալ սպառնալիքի մասին mpox-ի նոր շտամից:

Հարավաֆրիկյան համաճարակաբանների բացահայտումների համաձայն՝ Clade 1b շտամը փոխանցվում է հիմնականում սեռական շփման միջոցով։ Մահացությունը կազմում է մոտ 5%:

Placeholder
Աֆրիկայում արտակարգ դրություն է հայտարարվել կապիկի ծաղիկի պատճառով