Չկա խաղաղության օրակարգ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ. Շարմազանով
Քաղաքական
14:09 15/08/2024
Հայաստան

Չկա խաղաղության օրակարգ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ. Շարմազանով

«Խաղաղության պայմանագիր չկա։ Ադրբեջանը  խաղաղության պայմանագիր չի ստորագրում»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր. «Հնարավոր է ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, որն անհրաժեշտ է ընտրություններից առաջ հավաքական Արևմուտքին, ԱՄՆ-ին, բայց դա խաղաղության պայմանագիր չէ։ Ադրբեջանի նախագահը շատ պարզ արտաբերել է, թե ինչ պայմաններով է կնքելու խաղաղության պայմանագիր. ասել է՝  մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։

Չկա խաղաղության օրակարգ։ Առհասարակ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ։ Դա հերթական հռչակագրային թղթի կտոր է, որպեսզի ցույց տան, որ իրենց գործընկեր, թե ով է, թե  իրենց շահերի սպասարկող Փաշինյանը խաղաղություն է  բերում, բայց սա Հայաստանի ադրբեջանացում է։ Խաղաղության պայմանագիր չկա, Ադրբեջանը դրանով որևէ պարտավորություն չի ստանձնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Չկա խաղաղության օրակարգ, կա Հայաստանի ադրբեջանացման օրակարգ. Շարմազանով