Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկարայում, խորհրդարանի շուրջ խստացրել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարանի) շենքի շուրջ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ակնկալվող ելույթի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է լրագրողների հայտարարություններոը, ըստ որոնց՝ լուսանկարելու համար լրագրողներին երկու անգամ են ստուգում, մինչև տարածք ներս թողները։
Աբասը Անկարա է ժամանել չորեքշաբթի երեկոյան և սպասվում է, որ հինգշաբթի օրը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանում։
Խորհրդարանի շենքի շրջակայքում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, և երկու փուլով ստուգումներից հետո են միայն լրագրողներին թույլ տվել մտնել օրենսդիր մարմին։
Թուրքիայի և Պաղեստինի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Մահմուդ Աբասը միասին մտել են խորհրդարանի շենք, նրանց դիմավորել է պատվո պահակախումբ։