Թեհրանում սպանվել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործները
Իրավունք
10:10 15/08/2024
Տարածաշրջան

Թեհրանում սպանվել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործները

Իրանի ոստիկանությունը վնասազերծել է երեք չարագործի, ովքեր Թեհրանում չորս օտարերկրացի էին պատանդ վերցրել։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի իրավապահ ուժերի մամուլի ծառայությունը։

«Ոստիկանությունը, իմանալով չորս օտարերկրյա քաղաքացիների պատանդ վերցնելու մասին, անմիջապես ձեռնարկել է գործողություն և արագ պարզել պատանդառուների գտնվելու վայրը, ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել զավթիչներից երեքին, պատանդներն ազատ են արձակվել»,- մեջբերել է ISNA գործակալությունը, ոստիկանության տվյալները։

World Population Review վիճակագրական կազմակերպության պորտալի տվյալներով՝ 2024 թվականին Իրանը ներառվել է հանցավորության ամենաբարձր մակարդակ ունեցող 60 երկրների ցանկում։ Իսլամական Հանրապետությունում այս ցուցանիշը 49,8 է, որը ցույց է տալիս երկրի 100 հազար բնակչի հաշվով կատարված ցանկացած տեսակի հանցագործությունների թիվը։

Placeholder