Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից
Քաղաքական
17:18 15/08/2024
Աշխարհ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակումից

Ամերիկյան վարչակազմը դեռ կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հնարավոր հարձակումից և սպասում է, որ այն տեղի կունենա ցանկացած պահի։ Հինգշաբթի CNN-ի եթերում ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մեր ունեցած տեղեկությունները վկայում են այն մասին, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա ինչ-որ հարձակման սպառնալիքից»,-նրա խոսքերն է մեջբերել «ՌԻԱ նովոստի»-ն։

Քիրբիի խոսքով՝ հնարավոր հարձակման մեջ կարող են ներգրավվել շիական «Հեզբոլլահ» շարժումը և Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժումը (հութիներ):

 «Այսպիսով, մենք ենթադրում ենք, որ նրանք ինչ-որ բան են անելու, և դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, ցանկացած պահի», -ավելացրել է պաշտոնյան:

Placeholder