Google-ը հաստատում է իրանից հաքերների հարձակումները Բայդենի և Թրամփի ընտրական շտաբերի վրա
Քաղաքական
18:15 15/08/2024

Google-ը հաստատում է իրանից հաքերների հարձակումները Բայդենի և Թրամփի ընտրական շտաբերի վրա

Google-ը հաստատել է Իրանի կիբերհարձակումները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի վրա։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ։

Թեհրանի կողմից աջակցվող հաքերային խումբը մայիսին և հունիսին թիրախավորել է Բայդենի և Թրամփի հետ կապված մոտ տասը մարդկանց էլեկտրոնային հասցեները։ Նրանց թվում են ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաներ և նախընտրական արշավների հետ կապված անձինք։

Google-ին հասանելի տեղեկությունների համաձայն՝ հաքերային խումբը մտադիր չէ դադարեցնել հաշիվները կոտրելու փորձերը և դրա համար նոր մարտավարություն է կիրառում։

Մինչ այդ հաղորդվում էր, որ հաքերները կոտրել են Թրամփի նախընտրական շտաբի էլեկտրոնային հասցեն։ Politico-ն գրել է, որ օտարերկրյա հաքերները, որոնք «թշնամաբար են տրամադրված Միացյալ Նահանգներին», կարողացել են չարտոնված մուտք գործել  շտաբի ներքին նամակագրության բաժին:
 

Placeholder