Կառավարությունն այսօր կհաստատի 2024/2025 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը
Կրթություն, գիտություն
10:58 15/08/2024
Հայաստան

Կառավարությունն այսօր կհաստատի 2024/2025 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով կընդունի 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը և քանակը։

Նախագծով ԿԳՄՍ-ն պահանջել է 10 անվճար տեղ, Առողջապահության նախարարությունը ՝ 75, իսկ Պաշտպանության նախարարությունը 72 անվճար տեղ։

Ընդհանուր առմամաբ 2024/2025 ուսումնական տարվա համար հատկացվել է 157 տեղ։

Placeholder