Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել
Քաղաքական
12:42 15/08/2024
Տարածաշրջան

Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել

Վրաստանի և Ադրբեջանի երկաթուղային օպերատորները ստեղծել են համատեղ ձեռնարկություն՝ BTKI Railways, որը պատասխանատու կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքի շահագործման և կառավարման համար: Այս մասին գրում է sputnik-georgia.ru կայքին։

Նշվում է, որ «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Մարաբդա-Կարցախի երկաթուղի» ՍՊԸ-ի կողմից ստեղծված ընկերությունը նույնպես պատասխանատու կլինի բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման և նոր բեռների ներգրավման համար։

«Այդ ձեռնարկության միջոցով Ադրբեջանի և Վրաստանի համատեղ ջանքերը ուղղված կլինեն նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի, հատկապես Միջին միջանցքի ներուժի ամրապնդմանը», - ասվում է հայտարարության մեջ։

Placeholder
Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ երկաթուղային ընկերություն են ստեղծել