Գուրգեն Արսենյանի մանդատը փոխանցվեց ՔՊ-ի ընտրացուցակում ընդգրկված Արմենուհի Ղազարյանին
Քաղաքական
15:42 15/08/2024
Հայաստան

Գուրգեն Արսենյանի մանդատը փոխանցվեց ՔՊ-ի ընտրացուցակում ընդգրկված Արմենուհի Ղազարյանին

ԿԸՀ-ից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է հերթական նիստ՝ ԱԺ պատգամավորի մանդատի տրամադրման օրակարգով։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 13-ին ստացել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու վերաբերյալ  արձանագրությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Նշանի Ղազարյանին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Placeholder
Գուրգեն Արսենյանի մանդատը փոխանցվեց ՔՊ-ի ընտրացուցակում ընդգրկված Արմենուհի Ղազարյանին