Ռոնալդուն բացահայտել է իր արդյունավետության երեք գաղտնիք
Աշխարհում
10:16 16/08/2024
Աշխարհ

Ռոնալդուն բացահայտել է իր արդյունավետության երեք գաղտնիք

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է այն հիմնական գործոնները, որոնք օգնում են իրեն հիանալի մարզավիճակում մնալ 39 տարեկանում։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը գոլեր է խփել 23 մրցաշրջան անընդմեջ:

«Քուն, քրտնաջան աշխատանք և վերականգնում: Նոր սեզոն, նույն նպատակը»,-sport.ru-ի հաղորդմամբ գրել է Կրիշտիանուն սոցցանցերից մեկի իր էջում:

Ռոնալդուն «Ալ Նասրի» խաղացող է 2023 թվականի հունվարից։ 2023/2024 մրցաշրջանում պորտուգալացին սաուդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, դարձել 44 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրո 2024-ում նա օգնել է պորտուգալացիներին դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք 11 մետրանոց հարվածաշարում պարտվել են Ֆրանսիային։

Placeholder
Ռոնալդուն բացահայտել է իր արդյունավետության երեք գաղտնիք