ՀԱՊԿ-ն արձագանքել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը
Քաղաքական
15:28 16/08/2024
Տարածաշրջան

ՀԱՊԿ-ն արձագանքել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Կուրսկի շրջանի վրա ուկրաինական զորքերի հարձակումն անվանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրման նոր փուլ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպությանը։

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ ուշադիր հետեւում է տեղի ունեցողին։ Կազմակերպությունը հավելել է, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը Ռուսաստանի Դաշնությունից ոչ մի դիմում չի ստացել՝ կապված Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի հետ։
 

Placeholder
ՀԱՊԿ-ն արձագանքել է Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը