«Ժողովուրդ». Ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին
Օրվա մամուլ
09:04 16/08/2024
Հայաստան

«Ժողովուրդ». Ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ֆրանսիայի հայ համայնքի «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ամենայն հավանականության Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կգա սեպտեմբերի 21-ին` անկախության օրը: Ըստ մեր տեղեկությունների այս քննարկվում են օրերին նրա այցի դետալները:

Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակունի՝ ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 1-ին այդ ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հյուրընկալվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը Մակրոնին «սպասում է Երևանում»: Սակայն այդ այցն այդպես էլ չեղավ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder