Շվեյցարիան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 27 քաղաքացու նկատմամբ
Քաղաքական
12:55 16/08/2024
Աշխարհ

Շվեյցարիան պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի 27 քաղաքացու նկատմամբ

Շվեյցարիայի իշխանությունները պատժամիջոցների ցուցակում ներառել են Բելառուսի 27 քաղաքացու, որոնց թվում են անվտանգության աշխատակիցներ, դատավորներ և լրագրողներ։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է երկրի էկոնոմիկայի պետական քարտուղարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Մասնավորապես, սահմանափակող միջոցներ են մտցվել BelTA լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի, Բելառուսի ՆԳՆ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Անդրեյ Անանենկոյի և նրա երկու տեղակալների, ինչպես նաև այլ անձանց՝ իրավապահներ, ուղղիչ հիմնարկների ղեկավարների և դատավորների նկատմամբ։ Պատժամիջոցները ներառում են Շվեյցարիա մեկնելու արգելք, երկրում բանկային ծառայություններ և ակտիվների սառեցում, եթե այդպիսիք կան:

Օգոստոսի 5-ին Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի 28 քաղաքացիների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 261 անձ և 37 կազմակերպություն։ Եթե նրանց ակտիվները հայտնաբերվեն ԵՄ-ում, ապա դրանք ենթակա են սառեցման, իսկ անհատներին արգելվում է մուտք գործել ԵՄ։

Placeholder