Պատմության մեջ առաջին անգամ հայկական երկու թիմեր միանգամից ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Փլեյ օֆֆ-ում են
Օրվա թեմա
09:33 16/08/2024
Հայաստան

Պատմության մեջ առաջին անգամ հայկական երկու թիմեր միանգամից ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Փլեյ օֆֆ-ում են

«Պատմության մեջ առաջին անգամ հայկական միանգամից երկու թիմեր հանդես կգան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Փլեյ օֆֆ-ում»,- նշում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ու շնորհավորում թիմերին։  

Երևանի «Փյունիկը» նախօրեին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում՝  2:0 հաշվով, դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

«Փյունիկի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյե» ակումբը:

Երևանի «Նոան» նույնպես դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։

Որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվել էր  Աթենքի ԱԵԿ-ին և պարտություն կրել 0:1 հաշվով։ Առաջին խաղում «Նոան» հաղթել էր 3:1 հաշվով։ Այսպիսով, armsport.am-ի հաղորդմամբ, «Նոան» հաղթել է ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով և դուրս եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

«Նոան» որակավորման փլեյ-օֆֆում կմրցի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկ» ակումբը։

 

 

 

Placeholder