Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ պարեկային ինքնաթիռ է կործանվել
Աշխարհում
21:27 16/08/2024
Աշխարհ

Ֆրանսիայում ավիաշոուի ժամանակ պարեկային ինքնաթիռ է կործանվել

Ֆրանսիայի հարավում կործանվել է կոլեկցիոն Fouga Magister ինքնաթիռը, որը պատկանում է ֆրանսիական ավիացիոն ակումբին։ Միջադեպի մասին հայտնում Figaro-ն։

«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ժամանակ մասնավոր հավաքծուի Fouga Magister ինքնաթիռը, որն օգտագործվում էր Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-ից 1980 թվականներին, Վար դեպարտամենտում ժամը 17.00-ի սահմաններում ընկել է ծովը, Լավանդայի ափերի մոտ»,-«ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է ֆրանսաիկան լրատվամիջոցի հրապարակումը։

Պաչբերականի տվյալներով՝ օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ օդանավը հագեցած չի եղել դուրս նետող նստատեղով։

Վարի դեպարտամենտի պրեֆեկտուրայից հայտնել են, որ ավիաշոուն դադարեցվել է, և փրկարարները սկսել են որոնումները։
 

Placeholder