«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք է հայտնաբերվել.
Աշխարհում
14:10 16/08/2024
Աշխարհ

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք է հայտնաբերվել.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել են, որ այս տարվա օգոստոսի 9-ին TEPCO-ն Ճապոնիայի հյուսիս-արևելքում գտնվող «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շենքում հայտնաբերել է մոտ 25 տոննա ջրի արտահոսք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է «ՄԱԳԱՏԷ»,-ն։


«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկացվել է, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին TEPCO-ն ջրի արտահոսք է հայտնաբերել Ֆուկուսիմա Դայչի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկում, որի հետևանքով մոտ 25 տոննա ջուր է արտահոսել ծախսված վառելիքի հովացման համակարգի պոմպակայանից և ջերմափոխակերպիչ հատվածից։ Արտահոսած ջուրը հայտնվել է հատակին ջրահեռացման դրենաժում»,- ասվում է գործակալության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացվել է, որ այս փուլում TEPCO-ն չի հայտնաբերել այլ տարածքներ արտահոսքի տարածում:

Placeholder
«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք է հայտնաբերվել.