«KamAZ»-ի խցիկն ամբողջությամբ այրվել է
Հասարակություն
15:24 17/08/2024
Աշխարհ

«KamAZ»-ի խցիկն ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 17-ին, ժամը 12։59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․) խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։19-ին: Այրվել է խցիկն՝ ամբողջությամբ։

 

Placeholder
«KamAZ»-ի խցիկն ամբողջությամբ այրվել է