ՌԴ ՊՆ-ն կոշտ պատասխան է խոստացել Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման դեպքում
Քաղաքական
17:24 17/08/2024
Աշխարհ

ՌԴ ՊՆ-ն կոշտ պատասխան է խոստացել Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման դեպքում

Ռուսաստանն անմիջապես կպատասխանի Կուրսկի ատոմակայանին հարվածելու Ուկրաինայի ցանկացած փորձին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Եթե Կիևի ռեժիմն  իրականացնի մայրցամաքի եվրոպական մասում հսկայական տարածքների ռադիոակտիվ աղտոտմամբ տեխնածին աղետի առաջացմանն ուղղված իր հանցավոր ծրագիրը, ապա անմիջապես կձեռնարկվեն կոշտ ռազմական և ռազմատեխնիկական պատասխաան  միջոցներ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Ընդգծվում է, որ պաշտպանության նախարարությունը լրջորեն է վերաբերվում անկախ ուղիներով ստացված տեղեկատվությանը Կուրսկի ատոմակայանի վրա Կիևի հարձակման նախապատրաստման մասին։

Հաղորդագրության համաձայն, այս գործողությունները դիտվում են որպես Միջուկային ահաբեկչության ակտերը ճնշելու մասին կոնվենցիայի ուղղակի խախտում։

Placeholder