Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը Երևանի առաջարկին. Տոյվո Կլաար
Քաղաքական
23:35 16/08/2024
Տարածաշրջան

Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը Երևանի առաջարկին. Տոյվո Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում գրում է:

«Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտման մեղադրանքների հետաքննության համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին»:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու՝ հայկական կողմի առաջարկը։

Placeholder
Վերահաստատում ենք լիակատար աջակցությունը Երևանի առաջարկին. Տոյվո Կլաար